Ladynews.am-ը գրում է.

Որքան ուժեղ, համառ և վստահ բնավորություն ունի կինը, այնքան շատ բաների նա կհասնի կյանքում: Եվ դա վերաբերում է ոչ միայն կարիերային, այլև սիրուն, ընտանիքի ստեղծմանը, երեխաների դաստիարակությանը:

Ի՞նչն է միավորում ուժեղ կանանց:

Նրանք սովորել են ընդունել իրենց

Ժամանակակից հասարակությունը գովազդի միջոցով մշտապես կանանց պարտադրում է գեղեցկության իր չափորոշիչները, շփվելու եղանակները, ինչ-որ նոր պահանջմունքներ: Սակայն դրանց կուրորեն հետևելը ուղիղ ճանապարհ է դառնալու անդեմ էակ: Ուժեղ կինը, հենվելով կյանքի փորձի վրա, գիտակցում է իր յուրահատկությունը, հասկանում իր ուժեղ և թույլ կողմերը և ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա: Նա վստահում է իրեն, իր ճաշակին և զգացմունքներին:

600x580

Նրանք կարողանում են ներել

Ներելու կարողությունը հատուկ տաղանդ է, որը պետք է զարգացնել ողջ կյանքի ընթացքում: Առանց դրա հնարավոր չէ շարժվել առաջ: Ուժեղ կինը հասկանում է, որ ներումն ավելի շատ նվեր է իր համար, քան զիջում նրան, ով նեղացրել է: Ավելի արդյունավետ է պոկվել նեղվածության ճանկերից և ճիշտ եզրակացություններ անել՝ հետագայում սխալներից խուսափելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել